Պայմաններ և դրույթներ
- Մուտքի ժամը՝ 14:00 (check-in), ելքի ժամը՝ 12:00 (check-out)։ Սենյակի արժեքը ներառում է կացություն 2 անձի համար։ Ուշ մեկնումը հնարավոր է ընդունարանի համաձայնությամբ մինչև 12:00 և հավելավճարով։
- Հավելյալ հյուրի համար հավելավճարը կազմում է արմագրված սենյակի արժեքի՝ 6-12 տարեկան – 5000 ՀՀ դրամ, 12 տարեկանից բարձր անձի համար – 10000 ՀՀ դրամ։
- Ժամը 22։00-ից հետո կողմնակի հյուրերի համարային ֆոնդի տարածքում գտնվելն արգելվում է։
- Բոլոր վճարումները ընդունվում են միայն ՀՀ դրամով:
- Ծխելը չնախատեսված վայրերում արգելվում է։ Տուգանք՝ 50 000 ՀՀ դրամ։
- Ծնողները ամբողջական պատասխանատվություն են կրում հյուրանոցային համալիրի տարածքում իրենց երեխաների անվտանգության համար: Խնդրում ենք, մի՛ թողեք երեխաներին առանց հսկողության: Լողավազանը, սաունան և համամը օգտագործվում են հյուրի ռիսկով։ Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում անվտանգության կանոնների խախտման հետևանքով վնասվածքների համար:
- Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում հաճախորդի որևէ իրի կորուստի համար։ Օգտվեք սենյակներում առկա պահատուփերից։
- Հյուրն ստ որագրելով սույն ձևաթուղթը տալիս է իր համաձայնությունը, որ սենյակի մաքրումը իրականացվում է Հյուրանոցի հաուսքիփինգ ծառայության կողմից՝ համաձայն Հյուրանոցի սահմանված ստանդարտների, ժամանակացույցի և ներքին կանոնակարգերի։
- Հյուրի մեղքով գույքի վնասման կամ կորստի դեպքում պատճառված վնասը ենթակա է հատուցման։ Հյուրանոցն իրավունք ունի հյուրից գանձել վնասի գումարը՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ կահույքի, տեքստիլի, սարքավորումների և ինտերիերի տարրերի վնասմամբ։
- Հյուրանոցը իրավունք ունի հրաժարվել սպասարկումից կամ տեղավորումից, ինչպես նաև դադարեցնել հյուրի կեցությունը առանց գումարի վերադարձի՝ բնակության կանոնների խախտման, ագրեսիվ վարքի, հասարակական կարգի խախտման կամ ալկոհոլի ուժեղ ազդեցության վիճակում գտնվելու դեպքում։
- Հյուրանոցի տարածքում իրականացվում է տեսահսկում՝ անվտանգության ապահովման նպատակով։
- Հյուրերի անձնական տվյալները մշակվում են Հյուրանոցի կողմից՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության և օգտագործվում են բացառապես ծառայությունների մատուցման նպատակով։
Հրդեհի, երկրաշարժի կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում խնդրում ենք հետևել անձնակազմի ցուցումներին։